ՀՀԿ-ի Համոյի դիագնոզը` անինքնասիրության «overdose»
2016-09-27 00:13:00

Վերահսկիչ Պալատի նախագահի զեկույցներն, ինչպես պարզվում է, դուր չեն գալիս հանրապետականներին: Այս առիթով հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՎՊ նախագահի ելույթները զարհուրանք են առաջացնում, սակայն ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվում և ոչ մեկին կախաղան չեն հանում:

Հարությունյանը նաև ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրում բավականին շատ գործեր կան անելու ու նշեուլ, որ պետք է պայքար մղել օլիգարխայի, կոռուպցիայի, կաշառակերության, պետական բյուջեի թալանի դեմ:

Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հանրապետական կուսակցությունում գաղտնի լաբորատորիա է գործում, որտեղ էս մարդկանց ընտրություններից առաջ հատուկ անինքնասիրության վակցինա են ներարկում կամ օրինակ, հատուկ քիմիական հեղուկներով լվանում են ուղեղներն ու բաց թողնում մարդաշատ վայրերում: 
Հարությունյանն իր նշած խմբերից առնվազն երկուսում առաջամարտիկներից է: Մինչդեռ պետությանը կոչ է անում պայքարել կոռուպցիայի ու պետական բյուջեի թալանի դեմ: Տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչն է ստիպում Հարությունյանին բարձրացնել այս խնդիրը.
ա) Գտնվում է ՀՀԿ-ի լաբորատոր պայմաններում ստեղծված անիքնասիրության վակցիանյի տակ (հավանաբար overdose)
բ) Սադոմազոյի մեծ սիարահար է:

Իհարկե հումորը հումոր, բայց մի՞թե չի հասկանում, որ նման ցինիկ պահվածքն ավելի է մեծացնում իր հանդեպ խորը հանրային զզվանքը: Ու՞մ են հիմարի տեղ դնում, ժողովրդին, թե՞ իրենց: Ինչ խոսք՝ Համլետը միակ ՀՀԿ-ական «թանգարանային անտիկվար նմուշը» չէ:

Մամուլում հաճախ կարելի է հանդիպել իշխանության այնպիսի ներկայացուցիչների, որոնց տեսնելուց ակամայից հարց առաջանա, թե սրանց որտեղի՞ց են հավաքել բերել դարձրել պատգամավոր: 


Հ.Գ. 2017 թվականի խորհրդարանը զերծ կմնա հանրությանը հայտնի վանկարկող տգիտություններից, թե ոչ ցույց կտա ժամանակ, բայց ակնհայտ է, որ աղբից ազատվելու իսկական ժամանակն է:

Ալիսա Մանուկյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 3751 անգամ