Արդեն մի քանի օր է Հանրայինի ռաբիս երգարվեստի պրոպագանդմանը նվիրված / ի՞նչ ամոթ է / 6/8 հաղորդման շուրջ խոսակցություններ են գնում :
Ասում-խոսում են, բայց ոչ մի արձագանք ու արդարացում չկա, կամ ինձ չի հանդիպել: Ուզում եք երկու կես եղեք, փողերն արդեն ծախսել են, մի քանի հաղորդում պատրաստել են, անպայման եթեր են տալու:
Թե ո՞ւմ փողերով՝ ոչ մեկի պետքը չի:
Ես դա զգում եմ Սպիտակցի Հայկոյի ինքնաբավ, աչքերում ծվարած ժպտացող դեմքից: Մարդը նստել է տարիներ շարունակ ռաբիսը քննադատող արվեստագետների, երգչուհու, երգահանի կողքն ու ռաբիսության դասեր է տալիս:Լա՛վ է անում, որովհետև նրա համար կանաչ ճանապարհ է բացել ԿԱՎԵՆՉԻԿ Ռուբենը, ով իր կավենային հումորով ժամանակին ռաբիսություն էր արտաշնչում:Նորմալ հայերեն խոսել չգիտեր,հեռու էր հայկական բառ ու բանի տարրական գիտելիքներից:
Մի բան, որ չէի ասի իր ընկերների մասին:Նրանց շնորհիվ էր, որ հայկական ,,ՈՒՐԱԽՆԵՐԻ ԵՎ ՀՆԱՐԱՄԻՏՆԵՐԻ,, թիմը միշտ անգերազանցելի էր ամենուր...
Հիմա տեր ու տնօրենը հարգարժան Ջաղինյանն է:Հավանաբար ռուսական ալիքներով նման նախագիծ կա:Նայել է և ուրիշներին կապկելու , ինչպես միշտ, ուրիշներից ետ չընկնելու սովորույթը գլուխ է բարձրացրել: ԵՎ որոշել նույնը տեղափոխել հայկական հեռուստաէկրան:
Սպիտակցի Հայկոյի կողքը նստած արվեստագետներին ուղղեք ձեր խոսք, ովքեր մի քանի արծաթի համար առանց այն էլ քրքրված ժամանակակից հայկական երգարվեստը տանում են կործանում: Շատ ուրախացա, երբ այդ երևույթի դեմ առաջինը դեմ դուրս եկավ անչափ սիրելի երգչուհի Հասմիկ Պապյանը, իսկ մյուսնե՞րը, ովքեր առիթը բաց չեն թողնում ռաբիսության մասին իրենց նողկանքն արտահայտել: Չեն անի, քանզի կզրկվեն Հանրայինի էկրանից:Մեր տունը միշտ էլ քանդել է անձնական շահը վեր դասելը...
Այնպես որ, կարևորը Սպիտակցի Հայկոյի աչքերը ժպտան: