Վարչապետ ախպեր, մեր Գինոսյանին նշանակիր Մշակույթի նախարար
2016-09-27 00:43:00

Ոչինչ չունեմ Գագիկ Գինոսյանի դեմ: Կարծեմ, մաթեմատիկոսի մասնագիտությամբ Գինոսյանը տարիների ընթացքում կարողացել է ազգային պարարվեստի դաշտում ,,նվաճել,, այն փոքրիկ տարածքը, որտեղ իրեն շատ հարմար է զգում:
Տարօրինակ է պատգամավոր Թեւան Պողոսյանի խնդրանք-աղաչանքը ուղղված վարչապետին ու Գինոսյանին, թե՝ ի՞նչ կլինի վարչապետ ախպեր, մեր Գինոսյանին նշանակիր Մշակույթի նախարար, Գինոսյան ջան, աղաչում եմ՝ դու էլ համաձայնիր:
Եթե Գինոսյանը Աշոտյանին ու Թեւան Պողոսյանին Յարխոշտա ու Գյովնդ պարել է սովորեցրել, ուրեմն՝ դա՞ է մշակույթի կարեւորագույն ոլորտը կառավարելու չափանիշը:
Է՛հ, լիքը ասմունքող-թամադաներ ու հարսանիքներում շախով Վեր-վերի պարողներ կան...Նրանց էլ կարելի է Մշակույթի նախարար նշանակել:
Եվ նման աղաչանք-պաղատանքով է հանդես գալիս օրենսդիրը, որը, թվում է, պետք է լիարժեք պատկերացում ունենար այս կամ այն ոլորտը տնօրինելու համար անհրաժեշտ կառավարչական ջիղի եւ հատկանիշների մասին:
Թունդ ,,արեւմտամետ,, Թեւան Պողոսյանն էս ի՞նչ ռազմահայրենասիրական ,,տրտինգ,, է տալիս:
Վերջին օրերին, կարծես թե, էս ,,Գարսեւանը,, Սիսակյանի գինու տակառիկը լրիվ է խմել...))

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից 

Այս նյութը դիտել են - 3398 անգամ