Ի՞նչ կապ կա Շարմազանովի և Սևանի բենզին սրսկվողների միջև
2016-09-27 09:03:00
Ջհանգիր Լֆիկյան
 Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, պարզվում է, «ժուչոկագործի» հսկայական ստաժ ու փորձ ունի: Ըստ օպերատիվ տվյալների` ժամանակին սա ձայնագրել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին, այդ ձայնագրությունը փոխանցել է նախագահ Սարգսյանին, որից հետո Կարապետյանը դուրս է եկել աշխատանքից: Սա ասում ենք իմիջիայլոց, որպեսզի հայ քաղաքական գործիչները զգույշ մնան այս ուռոդից, զուր տեղը չձայնագրվեն և պաշտոններ չկորցնեն: Այժմ` գլխավորի մասին:Գլխավորն այն է, որ Սևանում ընտրություններն ընթանում են թեժ մթնոլորտում: Գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ուզում է փոխել Սարգիս Մուրադյանով: Մենք գրել էինք, որ այս երիտասարդն աշխատում է որպես Սևան ազգային պարկի տնօրենի տեղակալ: Այժմ պարզվում է, որ այդ հանգամանքը նրա կյանքի ամենալուսավոր էջն է, և նրա կյանքում կան թաքնված խայտառակություններ: Դրանցից մեկն այն է, որ նա պրն Շարմազանով Էդոյի մոտ ընկերն է: Եթե 21-րդ դարում, այս լուսավոր աշխարհում մարդն էլ բանուգործ չունի, այլ հետաքրքրություն չունի և ընկերություն է անում Շարմազանովի հետ, նշանակում է՝ х…й его знает что: Ինչպե՞ս են սրանք պայքարում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ գործող քաղաքապետի դեմ:
Գործիքակազմը բավական հետաքրքիր է: Առաջին հերթին պետք է նշել Սևանի բենզին սրսկվողներին: Ի՞նչ ասել է բենզին սրսկվող: Ասենք, որդրանք թմրամոլ զանգվածի ամենակործանված շերտն են: Երբ մարդը դառնում է բոմժ, չի կարող իրեն թույլ տալ որակյալ դեղորայք, նա 400 դրամով գնում է բենզին, խառնում է այն ինչ-որ այլ միջոցների հետ, սրսկվում է և դառնում քաղաքական գործիչ՝ Շարմազանով Էդոյի զինակից և «ժուչոկագործ» Ռաֆիկ Գրիգորյանի աշխատակից: Սևանից մեզ տեղեկացնում են, որ բենզին սրսկվողներն օր ու արև չեն տալիս քաղաքացիական հասարակությանը` նրանք ահաբեկում են, վախի մթնոլորտ են ստեղծում: Եվ այդ ամենի համակարգողը ոմն Կբոն է, որն այս պահին դատական քաշքշուկների մեջ է թմրանյութերի օգտագործման և վաճառքի համար: Բացի այդ, պրն Կբոն նախընտրական քարոզարշավում հանդիսանում է նաև որպես հաշվապահ, այսինքն՝ հենց նրան է վստահված մարզպետի փողերը բաժանելու պատասխանատու և պատվաբեր գործառույթը:
Ինչպե՞ս են գոյանում այդ ֆինանսական միջոցները: Իհարկե, ոչ մարզպետ Գրիգորյանին պատկանող «Ռոյալ» սրճարանից (Քոչարի փողոց), որը նա գնել է 1.200.000 դոլարով: Մարզպետը, հավանաբար, գողական է, և դա է բացատրությունն այն բանի, որ նա սկզբունքորեն սեփական փողը չի ծախսում. այդ պարտավորությունը դրված է Սևան ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանի, Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանի (Գիժ Գագո), Սևանի հացի գործարանի սեփականատեր Աշոտ Ավետիսյանի, Ֆլեշ Բարսեղի համբալ հանդիսացող «վետերոկի» Հակոբի և Խաժակ Մուրադյանի վրա: Ասենք, որ Հակոբը թեկնածուի աներն է, իսկ Խաժակը` հայրը: Նշենք, որ թեկնածու Սարգիս Մուրադյանն ամաչում է հորից, որին հայհոյում է Սևանի բնակչության 95 տոկոսը, և տեղամասեր գնում է միայն աներոջ հետ, և դա է պատճառը, որ թեկնածու Սարգիսը վաստակել է «աներոջ բալա» պատվավոր տիտղոսը:
Զզվելին այն է, որ, և այս փաստի վրա պետք է ուշադրություն դարձնի Վլադիմիր Գասպարյանը, բենզին սրսկվողներից բացի՝ մարզպետ Գրիգորյանը փորձում է քարոզարշավի մասնակից դարձնել նաև քաղաքի նորմալ տղաներին` տեղի ոստիկանության պետ Վիգեն Աղեկյանի աջակցությամբ: Ճնշում է գործադրում հիմնարկների ղեկավարների, քչից շատից հեղինակություն վայելող մարդկանց վրա: Բացի այդ, ներքաղաքային ընտրությունների ակտիվ մասնակից է դարձել Ծովագյուղի գյուղապետը` Վահրամ Գևորգյանը, որը, ինչպես ասում են, ուզում է գողական գնալ: Եվս մեկ հետաքրքիր պահ. հայ հեղափոխական դաշնակներն էլ են խառնված այս գործընթացում` փոխքաղաքապետի պաշտոնի դիմաց:Եվ ուրեմն, ի՞նչ ունենք այս պահի դրությամբ: Ունենք Գեղարքունիքի մարզ, որտեղ մարզպետ է աշխատում «ժուչոկագործ» Ռաֆը, որը հատուկ ծնվել է մարդկանց ձայնագրելու և վերին ատյաններին այդ ձայնագրությունները հասցնելու համար: Ունենք նաև Սևան քաղաք, որտեղ ընտրություններ են սպասվում: Ունենք նաև մի խայտառակ իրավիճակ Սևանում, որտեղ «ժուչոկագործ» Ռաֆը տառացիորեն Սիցիլիա է նախապատրաստում: Հայտնի չէ միայն, թե նախագահ Սարգսյանի ինչի՞ն է պետք այս ամենը:
shame.am
Այս նյութը դիտել են - 7269 անգամ