ՉԱՍԱՑԻ...
Որոշների ամբիցիաների պատճառով դեռ որքա՞ն պիտի արցունքներ հոսեն հայ ՄԱՄԻԿՆԵՐԻ աչքերից:
Բոլորովին կարևոր չի, թե ո՞ւմ որդին է զոհվել: Նրանք բոլորը մեր զավակներն են: Այսօր իմն ու քոնը չէին, վաղը կարող է լինել:
Տեր Աստված, դու զորավիգ եղիր 18–20 տարեկան մեր զինվոր բալեքին:
Այդպիսի շաբաթ չկա, որ զինվորի մահվան բոթ չլսենք: Այնքան ենք լսել, որ, մեղա Տե՜ր, անտարբեր ենք դարձել:Կարդում, անցնում ենք: Հոգիներս կոշտացել է, աչքներս` ցամաքել, սիրտներս` քարացել:
Այսօր այգում նստած մի տատիկ դառնաղի լացում էր:
Մոտեցա, օգնություն առաջարկեցի:
Հարցրեց.
–Կարա՞ս երեկվա ու էսօրվա զոհված զինվորներին կենդանացնես,որ մայրերը չմղկտան....Զինվոր թոռ ունեմ սահմանին, բալա՜...
Չասացի, որ ես էլ ունեմ....