Փոխատեղումներից ԱՂԲ-ը չի մարդանա, ՀՀկ-ն էլ հայրենասեր չի դառնա2016-09-27 09:37:00
ՁՈւԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏԱԾ, ՊՈՉՆ Ի՞ՆՉ ԱՆԻ
Ներկա իրավիճակից ժողովուրդը ահավոր գրգռված վիճակում է:
Այսօր եմ ականատես եղել, որ գնորդներըը հարձակվում են վաճառողների վրա, որոնց մեղքը չկա և ոչ մի հարցում, որ ապրանքը թանկ է ու անորակ:
Ձուկը գլխից է հոտած, պոչն ի՞նչ անի: Բայց օրը կգա, բարին հետը, ժողովուրդը կգտնի իսկական հարձակման թիրախը: Իսկ հարձակման թիրախը միշտ «կուլիսների հետևում» է: Նա չի երևում:Իր սև գործն անում ու անցնում է վերջին պլան: Դե, գնորդն էլ հարձակվում է նրա վրա, ով օրական 2000 դրամով մեղավորի առաջնագծում է կանգնած:
Միշտ այդպես եղել է, ու դեռ երկար կլինի, քանի դեռ կա մեղավորի ու անմեղ-մեղավորի սինդրոմը, և անմեղ-մեղավորը միշտ կանգնած է հարձակման առաջնագծում և իր վրա է վերցնում բոլոր հարձակումները:
Հայի պիտակով մի ամբողջ բորենիների ոհմակ բիրտ ու չար,տիրացել էն Հայրենիքիս, հողիս, ջրիս, բարիքներիս, հոգևոր արդյունքիս:
Տիրացել ու ստրկացրել են ժողովրդիս, քամել են նրա վերջին արյունը, քրտինքը, աշխատանքի բերքն ու բարը, նենգորեն օգտվել են ազգիս հանճարեղ զավակների մտքի թռիչքից ու զորությունից:
Ազգիս քաջաբազուկ որդիներին պատերազմի են կոչել, հաղթանակ են տարել....
ԵՌԱԲԼՈՒՐ են սարքել, իսկ ազատագրված նաև պաշտպանված հողի ընդերքն են թալանում, արտասահմաններում օֆշորներ են բացում: Մինչև երբ, մինչև ե՞րբ.....
Կեղծ իշխանության կեղծ ու պատիր քարոզիչները արդեն քանի տարի իրենց սին բառերը ՝ սուրբ ալյուրով ու ստի թքով խմոր են հունցում, թխում գաղափարներ ու մատուցում են մեզ, թե գալու է «Ապահով Հայաստան»-ում երջանիկ ապրելու տարիները:
Չկա ու չի լինելու ոչ միլավ բան: Ռուսաստանից ուղարկվախ Կարեն Կարապետյան չլինի, մի այլ սուպերմեն մենեջեր լինի, չեն թողնի որ շնչի կամ ինչ-որ բան փոխի: Բոլորը թոզփչոցի է, աչքակապություն, Պուտինի ու Սերժի հերթական անգամ ժողովրդի մեջ կուտակված գազերը բաց թողնելու քյանդրբազություն:
ՀԻՇԵՔ. Ոչ մի սիրուն մարդ` իր գեղեցկությամբ, անդունդ գլորվող պետություն չի փրկել:
Կարեն Կարապետյանն էլ չի կարողանալու: Փոխատեղումներից ԱՂԲ-ը չի մարդանա, ՀՀկ-ն էլ հայրենասեր չի դառնա:
Չենք հասնի և ոչ մի ապահով տեղ, դրա փոխարեն օրերն ավելի տխուր են դառնալու, այն աստիճան, որ իրար ենք ուտելու:
Փրկենք մեր մի բուռ հայրենիքն ու մեր հոգիները....
Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 3772 անգամ