ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՔՈ ՓՈԽԱՐԵՆ ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ ՀԱՎԱՏԱՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ2016-09-28 10:20:00
Հայի համար ՀԱՑԸ պաշտամունք է: Հայի սեղանը դարեր ի վեր բաց է եղել, սեղանին էլ ԱՂ ու ՀԱՑ է եղել:
Հայը ինչ սեղան էլ նստի, պիտի ասի`«Մի կտոր հաց ենք ուտելու», ընկերներով հավաքվեցինք, «մի կտոր հաց կերանք»: Հայը հային հրավիրում է իր տուն` «մի կտոր հաց կիսելու»
Քրդի անաղուհաց շները մի «հանցագործ-ոճրագործ» են բռնել` ով «հանդգնել էր ՀԱՑ տանել ՊՊԾ գունդը գրաված Արծիվ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻՆ, ովքեր էս լեն ու բոլ, գոնե ՀԱՑ ճարվող իրենց ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, սոված էին մնացել:
Հանցագործ իշխանության հանցագործ իրավաբաններն ու դատավորը դատում են սոված ՄԱՐԴԿԱՆՑ «գերվտանգավոր հանցագործ» «ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ», իսկ տարիներով` կոմսոմոլից մինչ ՀՀկ երկա՜ր ու ձիգ ճանապարհ անցած, բազմաթիվ առուներ` առանց տուտուզը թրջելու թռած, հային իր տնից վտարած, բայց անունը «Արի տուն» կնքած ձյաձ Հրանուշ Հակոբյանին նորից իր պաշտոնում են թողնում: Քիչ է կերել, դեռ իրար հետ ուտելու «մի կտոր հաց» է մնացել:
Ո՞վ է բարեխոսել, թե՞ Կարապետյանը Հայաստանում մի ուրիշ հարմար թեկնածու չի գտել ու նորից հին կոմսոմոլի, հետո կոմունիստի, հետո...Էլ ո՞ր մեկն ասեմ...վերջին ՀՀկ-ի հույսին է մնացել:
Է՜, Կարեն Կարապետյան, օր-օրի վրա հաստատում ես, որ ինքնուրույն աշխատել չես կարող: Ոտ ու ձեռքդ կապված է, պարանն էլ` վիզդ գցված: Քո փոխարեն ամաչում եմ քեզ հավատացող մարդկանցից:
Համոզվեցի՞ք, ընկեր անմեղսունակներ, որ ղեկավար լինելու համար տեսքը կարևոր է, բայց ոչ առաջնահերթ:
Աստված դժողքի կրակ թափի ձեր գլխին, այ աբսուրդներ!!!
Այս նյութը դիտել են - 5015 անգամ