Հանրապետական կուսակցությունն այլեւս չի ցանկանում ֆինանսական ռեսուրսներ ներդնել «Արարատ» հեռուստաընկերությունում, դրա համար էլ այն վաճառում է «Արմենիա» հեռուստաընկերության հիմնադիր Բագրատ Սարգսյանին:
Մեր տեղեկություններով՝ իշխող կուսակցության վերնախավը գտնում է, որ տարբեր հեռուստաընկերությունների վրա առանց այդ էլ մեծ գումարներ են ներդրվում, եւ այդ ծախսը կրճատելու համար լավ կլինի, որ նրանցից որոշներն ունենան այլ սեփականատերեր, վերջիններս իրենց սեփական միջոցները ներդնեն, բայց քաղաքական քարոզչության դեպքում պատասխանատու լինեն իշխանություններին:
Տվյալ դեպքում հեռուստատեսային բիզնեսի մեջ մասնագիտացած եւ ԱՄՆ-ում բնակվող Բագրատ Սարգսյանը խոստացել է մեծ ներդրումներ կատարել «Արարատում»:
armtimes.com