ԼՈՒՐԵՐ ԱՄՆ-ի պետական հաստատությունները կանգնած են գործունեության ժամանակավոր դադարի վտանգի առջև
2016-09-28 16:30:00
 
Այս անգամ հանրապետականներն ու դեմոկրատները չեն կարողանում համաձայնության գալ Ֆլինթի ջրի թունավորման խնդրի շուրջ, որն արդեն ազդել է բազմաթիվ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների վրա: Անցած շաբաթ ներկայացված, օրինագծի հանրապետականների տարբերակը չէր ներառում մինչ այդ Սենատի կողմից հաստատված Ֆլինթի բնակիչներին հատկացվելիք 220 միլիոն դոլարի օգնությունը:

Սենատոր Միչ Մըքոնելը ասել է,- «Մենք Սենատում արդեն հոգ ենք տարել Ֆլինթի մասին, այժմ Ներկայացուցիչների պալատի հերթն է գործողություն ձեռնարկել այս առիթով: Սենատը նպատակադրված է իր տեսակետը պահպանել Ֆլինթի խնդրի հարցում»:

Սակայն թե՛ Սենատի և թե՛ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներն ու Միչիգանի օրենսդիրները Ֆլինթի ընտանիքներին օգնելու շուտափույթ գործողություն են պահանջում:

Սենատոր Հարրի Ռիդը ասել է,- «Մենք հոգնել ենք հանրապետականների արդարացումներից: Թվում էր, թե ինչոր հայտարարի էինք եկել, երբ նրանք գնացին 7 շաբաթյա արձակուրդի: Սա տեղական խնդիր չէ՝ ինպես շատ հանրապետականներ են ասում: Սա մեր խնդիրն է»:

Հանրապետական Սենատորներից մի քանիսը դեմակրատներին մեղադրում են քաղաքական նպատակներով իրավիճակը շահարկելու մեջ։

 
Այս նյութը դիտել են - 6539 անգամ