Կարեն Կարապետյանն իր ենթականերից պահանջում է գողանալ
2016-09-29 16:40:00


Կարեն Կարապետյանն իր ենթականերից պահանջում է գողանալ

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին օր օրի ավելի է ոգևորում իր աշխատանքը: Բայց նա կարծես թե միայնակ է իր ոգևորության հետ, քանի որ շրջապատում նստած են անավյուն, խամրած հայացքներով մարդիկ, ովքեր ամեն բան ուզում են, բացի աշխատելուց: Ու գուցե նաև սա է պատճառը, որ ամեն անգամ վարչապետն իր ելույթները համեմում է խթանիչ, հուսադրող բառերով, ջանում է հավելյալ էներգիա ներարկել հանգած մարմիններին:


Այսօր էլ նա դիմեց նույն քայլին, երբ կառավարության անդամներին հորդորում էր ներկայացնել առաջարկներ, որպեսզի գործադիր մարմինն ունենա հասկանալի վեկտոր, իմանա, թե ուր է գնում: «Ձեռնարկել մեխանիզմներ, որ բոլոր համայնքների ծրագրերը մշակվեն նոր մեթոդաբանությամբ. յուրաքանչյուր բնակավայր ու կառավարիչ պետք է ունենա հորիզոն, թե ինչ է ուզում, որ այդ բնակավայրում ունենա, նաև՝ պետք է ունենա երազ: Մեթոդաբանությունը կազմեք մաքսիմալ պարզ: 

Պետք է ստեղծագործաբար աշխատել»,- ասաց վարչապետը՝ հավանաբար, ինքն էլ չգիտակցելով, թե ինչ վտանգավոր խորհուրդ է տալիս հավաքվածներին:

Մի՞թե կարելի է հայաստանցի չինովնիկից պահանջել, որ նա իրականաթյուն դարձնի իր երազանքները: Այդ մարդիկ այս կյանքում միայն մի ցանկություն և իղձ ունեն, ու դա նույնանում է այն երևույթի հետ, որին Կարեն Կարապետյանն անվանում է պրիմիտիվ և ոչ պրիմիտիվ գողություն:

Ասել նախարարին, թե պետք է երազ ունենա ու դրան մոտենալ ստեղծագործաբար, նույնն է, թե նրան դրդես բացահայտ ու անպատիժ հանցագործության: Եվ ուրեմն, Կարապետյանն իր ենթականերից թող այսուհետ պահանջի ամեն ինչ, բայց ոչ երազ:

shame.am

Այս նյութը դիտել են - 5813 անգամ