Տեր իմ Աստված, ի՞նչ է կատարվում աշխարհում: Մի ափ հողի համար գերտերությունները պատառոտում են իրար, մեկը մյուսիկոկորդն է կրծում, իսկ Հայաստանը իր մի բուռ հողի կեսը հնազանդորեն զիջում է մի այնպիսի պետության, որի մայրաքաղաքի մակերեսը ավելի մեծ է, քան Հայաստանի ու Արցախի մակերեսը միասին:
Եթե ժամանակին իշխանափոխություն չիրականցվի մեր երկրում, ոտքի տակ ենք գնալու: Սա հաստատ է: Եվ այսքանից հետո դրել ենք Քաղաքական դաշտում շախմատ ենք խաղում, փոխատեղումներ /«ռակիրովկաներ»/ ենք անում, եվրոպամետ ու ռուսամետ ենք պարացնում, ղարաբաղցի ու հայաստանցի, գյումրեցի ու լոռեցի, երևանցի ու գորիսցի տարբերակումներ ենք դնում:
Հա՜յ «թազա ու սիրուն» վարչապե՜տ, հա՛յ հին նախԱԳԱՀ, գարԱԺ ու գալուստ «իմաստուն», հայ կարմիր ու սպիտակ գծե՜ր, «ընդիմադիր դա՜շտ», հարյուրավոր կուսակցություննե՜ր ու աղանդավորնե՜ր, հա՛յ սպանություններ ու ինքնասպաննե՜ր, ավտովթարնե՜ր, սովալլուկ երեխանե՜ր, հիվանդ, գռոշներով թոշակ ստացող ծերե՜ր, հա՜յ կնիկ, հա՛յ երեխա՜, երտասարդացած մահե՜ր, հարկեր ու վարկե՜ր, փտած «դոմիկներում» 28 տարի` 3 սերունդ, ապրող թշվառ ընտանիքնե՜ր...
Թանկացումներ, անորակ սննդամթերք, կեղծված դեղորայք, չինական միանգամյա օգտագործվող ապրա՜նք, հա՜, նաև, թուրքական ապրանք...
Ոտից գլուխ կեղծ, ռսի լաքեյ իշխանություն ու լիքը մանկլավիկներ...
Մարդ է՞լ այսքան դյուրահավատ ու մանկամիտ կլինի:
ՀԱՐՑ. Ինձ ով կասի` Յո՞ յերթաք հայ ու հայաստանցի......