Փող ես աշխատում հա՞, բա հարամ չի սենց փող աշխատելը
2016-09-30 11:19:00

Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի հարցված բնակիչների 44,7 տոկոսը դժգոհ է հանրապետության երրորդ քաղաքի գործող քաղաքապետի աշխատանքից, բայց արի ու տես նույն կազմակերպության տվյալներով ըստ հարցման որ կուսակցությանն են տալու իրենց ձայները վանաձորցիների 30,3%-ը քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին:

Ի՞նչ է սա եթե ոչ պատվեր ու ի դեպ գարշահոտով պատվեր, նողկալի պատվեր: Մեկը լինի «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանից հարցնի. « …եղբայր, Դու հասկանում ես, թե ինչ ես անում, ոնց կարող են վանաձորցիների 30.3-ը ձայն տալ ՀՀԿ-ին, եթե քաղաքից արտագաղթը իր մաքսիմումի է հասել, եթե գործազրկություն է տիրում քաղաքում, եթե վանաձորցիների մեծ մասը տանն է նստած աշխատանք չլինելու պատճառով, ոնց կարող է 30.3 իրենց ձայնը տալ ՀՀԿ-ին եթե մարդիկ ամեն անկյունում ասում են երբ ենք պրծնելու ՀՀԿ-ից, դու ո՞ւմ ես ձեռք առնում, ամոթ է, ամոթ:

Փող ես աշխատում հա՞, բա հարամ չի սենց փող աշխատելը: Պ-ն Նավասարդյան արի հենց հիմա գնանք Վանաձոր և հարցնենք մարդկանց ու Դու կհամոզվես, որ նրանց գերակշիռ մասը նողկում է իշխող կուսակցությունից:

Հ.Գ Ի դեպ տեղեկացնում եմ Արամ Նավասարդյանին, որ դիմելում եմ «Gallup International» –ի գլխամասային կառույցին և տեղյակ եմ պահելու, որ Հայաստանյան ներկայացչությունը  դարձել է  ՀՀԿ-ի խամաճիկը և դրանով իսկ վարքաբեկում է այդ կառույցի հեղինակությունը:

 hartak.am

Այս նյութը դիտել են - 2281 անգամ