«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է,
որ նախօրեին Կարեն Կարապետյանը ՊՆ է գնացել ոչ թե իր ծառայողական, այլ սովորական, անշուք ինչ-որ ավտոմեքենայով և հնարավորինս աննկատ մուտք է գործել շենք, որպեսզի ոչ ոք իրեն չտեսնի։
Նույն կերպ, գրեթե աննկատ էլ նա ՊՆ-ից հեռացել է։
Արդյոք եղել է նման այց և որն է այցի նպատակը, Slaq.am-ը խոսեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
«Ես իրավունք չունեմ վարչապետի այցերի մասին տեղեկատվություն տրամադրել: Դուք կարող եք այդ հարցով դիմել վարչապետի օգնականին»,-ասաց Արծրուն Հովհանիսյանը:
Այս նյութը դիտել են - 1303 անգամ