Հայտնի բան է, որ օրենքով գողերը բանտից կառավարում են հանցաշխարհը: Բայց ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ նախկին երիտհանրապետական, այժմ կալանավայրում իր պատիժը կրող Վազգեն Խաչիկյանը նույնպես ընդունակ է ճաղերի ետևից վերահսկել արտաքին աշխարհի քաղաքական զարգացումները, իսկ տվյալ դեպքում՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքի նախընտրական իրավիճակը:Այս մասին ահազանգել է Ախթալայի նախկին քաղաքապետ, հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄընտրություններում ինքնառաջադրված Սուրեն Թամազյանը:
«Վազգենը գաղութից ղեկավարում է Ախթալան:
Նրա եղբայր, գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը վախի մթնոլորտ է տարածում համայնքում՝սպառնալով, որ իր օգտին չքվեարկողները կզրկվեն աշխատանքից»,- ասում է նա:
Առաջին հայացքից սա կարող է անհավանական թվալ: Դժվար է պատկերացնել, որ բանտախուցը Վազգեն Խաչիկյանը վերածել է նախընտրական շտաբի և այնտեղից հրահանգներ է իջեցնում:
Սակայն մարդիկ պնդում են հակառակը. «Կալանավոր է, բայց հեռախոսը ձեռքից չի գցում, գործող քաղաքապետը մեկին մի տեղեկանք տալու համար էլ պիտի զանգի, ախպոր հետ համաձայնեցնի: Վազգենն էլ Ախթալայում բոլորի համարներն ունի, օրը տասն անգամ զանգում է՝ սպառնում, վախեցնում»:
Հիմա մնում է հասկանալ, թե այդ ի՞նչ ուժեր են, որ դատված ՀՀԿ-ականին ոգի և համարձակություն են հաղորդում և այդ որտեղի՞ց է թևեր առնում թևերը կտրած Վազգեն Խաչիկյանը:
Այս հարցն իր պատասխանն ունի:
Հայտնի բան է, որ Խաչիկյանը մինչ օրս ջերմ հարաբերություններ է պահպանում ՀՀԿ որոշ շրջանակների և մասնավորապես երևելի երիտհանրապետականներ Էդվարդ Շարմազանովի ու Արմեն Աշոտյանի հետ:
Ասում են, որ սրանք ժամանակ առ ժամանակ այցելում են կալանավայր, համեղ ուտեստներ են տանում իրենց հանցագործ ընկերոջը և երկար զրույցներ են ունենում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Հատկապես նրանց այցերն էլ պահպանում են Խաչիկյանի հեղինակությունը ինչպես ճաղերի ներսում, այնպես էլ դրանցից դուրս:
shame.am