Հալեպը գնդակոծեցին անաստվածները, չհամբերելով, որ Հրանուշը իր ծրագրերը ի կատար ածի
2016-10-01 22:54:00
Հրանուշ Հակոբյանը անփոխարինելի կադր է` որպես Սփյուռքի նախարար: 
Ողջ օրը «Արի տուն» է կանչում, բայց մեր ժողովուրդը մի ուրիշ մոգական ուժի ազդեցության տակ էդ աշխատասեր, մտահոգ, ազգի ցավով տառապող, գիշերները չքնող, ամեն տեսակ պլան մշակող տիկնոջ ասածը թարս են ընկալում: 
Նույնիսկ բամբասանքներ են տարածվում, թե հայի ականջին Հրանուշի «Արի տունը»` «Գնա տնից» է հնչում: 
Քանի՜ տարի է, էս խեղճ նախարարը այնքա՜ն մտահոգ է Սիրիահայերին բաժին հասած դժբախտությամբ, որ որոշել էր հատուկ ծրագիր կազմել ու սիրահայերին վերջնականապես «Արի տուն» կոչով` ստիպողաբար Հայաստան բերել, որովհետև հայերի համար Սիրիական պատերազմը փորձանք էր դարձել:
Ափսոս,չհասցրեց:
Հալեպը գնդակոծեցին անաստվածները, չհամբերելով, որ Հրանուշը իր ծրագրերը ի կատար ածի: Ասա մի քիչ համբերեիք, էլի: Մարդը նոր է վերանշանակվել իր պաշտոնին: Մի հատ ուշքի գար, թուղթ-թամասին դզեր...
Չէ՜, դրեցին այնպիսի հրետակոծության ենթարկեցին, որ Սոդոմ-Գոմոր սարքեցին:Լույսի նման երիտասարդներ ու երեխաներ սպանվեցին:
Բայց սպասեք, էլի ինչ-որ բան այնպես չէ: Լրատվամիջոցներում նորավերանշանակված նախարար Հրանուշի հասցեին լիքը քննադատական նյութեր են հրապարակվում:
Հեչ խիղճ չունեք, ժողովուրդ ջան: Կասե՞ք, թե որն է նախարարուհու մեղքը: Հո չէ՞ր գնալու ձեռքները բռներ, թույլ չտար, որ Հալեպը հռթիռակոծեն: Բա, դեռ չգիտեք, որ Հալեպից ստացվող սարսափազդու նկարներին նայելուց ոնց է սիրտը ճմլվում: Բան չպատահի՞ հանկարծ:
Չէ՜, շատ անշնորհակալ ժողովուրդ է հայ ժողովուրդը:
Մի հարցում է շատ լավը` սոց հարցումներին ի պատասխան, մասսայաբար դրական են համարում իր կատարած գործերը և շատ գոհ են իրենից:
Չեք հավատո՞ւմ, հասարակությանը հարցրեք, որից էլ հասարակական կարծիք է ձևավորվում ու ձևավորված դրվում «թափ-թազա» վարչապետի սեղանին, վաչապետն էլ գլուխը կորցրած վերանշանակում է Հրանուշին, որ էդ անգին կադրին հանկարծ չկորցնի: Բա՞...
  Ֆիալկա Հախինյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 3698 անգամ