Սիրելի հալեպահա'յ, գիտակցիր, որ այս վիճակից դուրս գալու բանալին միայն քո ձեռքում է
2016-10-02 03:17:00
Բժիշկ Րաֆֆի Ջանեցյան 
Հալեպահայության դժոխային օրերը շարունակվում են։
Ո՞վ է պատասխանատուն, ի՞նչ պետք է անել, ե՞րբ պիտի վերջ գտնի այս տառապանքը։
Այս հարցերի պատասխանը պետք է փնտրել միայն մեր մեջ։

Չվստահել քաղաքական գործիչներին, չհավատալ մեծ պետությունների խոստումներին, մեծ հույսեր չկապել սեփական կառավարության հետ։
Արդեն անցած հինգ տարիները բավարար են համոզվելու համար, որ իրավիճակի փոփոխությունը դեռ շատ հեռու է։
Հետևաբար, սիրելի հալեպահայ, գիտակցիր, որ այս վիճակից դուրս գալու բանալին միայն քո ձեռքում է, և հրաժարվիր այն մտքից թե ավելի լավ է ապրել կրակի տակ, քան հայրենիքում` սոված։
Հայրենիքում դուք կգտնեք ձեր կյանքի համար գոնե նվազագույն պայմանները։ Իսկ հետագա հաջողությունը նույնպես լինելու է, քանի որ դուք աշխատող, արարող և հայրենասեր մարդիկ եք։
Հավատացեք միայն ձեր ներքին ուժին, որ դուք կարող եք դուրս գալ այս վիճակից։
arevelk.am
 
Այս նյութը դիտել են - 3699 անգամ