Բոլորին է հայտնի, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը բիզնեսներ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրի սահմաններից դուրս: Խաչատրյանը և նրա ընտանիքը բիզնես գործունեություն են ծավալում եվրոպական մի շարք երկրներում և Վրաստանում:
Եթե ՀՀ-ում գործող «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութի հիմնական հաճախորդներն են՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձիք և ավելի հաճախ՝ իրենց կանայք, ապա Վրաստանում՝ նախկին ՊԵԿ նախագահ և ֆինասնների նախարար Գագիկ Խաչատրյանի նույնանուն խանութի հաճախորդներն են ադրբեջանցիները:
Ստացվում է մի պարադոքսալ վիճակ, երբ ՀՀ-ում կամ ՀՀ հաշվին գումար աշխատած արդեն նախկին պաշտոնատար անձը թանկարժեք ժամացույցի խանութ է բացում Վրաստանում, ունենում հիմնականում ադրբեջանցի հաճախորդներ և հարկեր վճարում Վրաստանում:
Այս նյութը դիտել են - 3125 անգամ