Օդանավը արտահերթ վայրէջք է կատարել բեռնակրին բեռների հատվածում մոռանալու պատճառով
2016-10-02 14:20:00

TAAG Angola Airlines ավիաընկերության օդանավը, որ Պորտուգալիայից Անգոլա էր թռչում, հարկադրված էր Լիսաբոնում արտահերթ վայրէջք կատարել բեռների հատվածում բեռնակրի մնալու պատճառով, հայտնում է Associated Press-ը: Անհետ կորած բեռնակրին ողջ են գտել, սակայն նա տուժել էր գերսառեցումից:

Օդանավը Պորտուից Անգոլայի մայրաքաղաք Լուանդու էր թռչում: Օլիվեյրայի խոսքով՝  բեռնակրի անհետանալը Պորտուում են նկատել բեռնումից հետո: Նշվում է, որ ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել մեկ ժամ թռչելուց հետո: Բեռնակրի վիճակը կայուն է, նա հիվանդանոցում է:

Այս նյութը դիտել են - 4981 անգամ