Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում ամփոփել են 12 ընտրատեղամասերից 6-ի տվյալները, ըստ որոնց գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պարտվում է իր մրցակցին։
Սեւանում գրանցված 19 հազար 526 ընտրողներից ընտրություններին մասնակցել էր 11 հազար 970-ը, կամ ընտրողների 61.30 տոկոսը։
6 տեղամասերի տվյալներով, Ռուդիկ Ղուկասյանը ստացել է 1483 քվե, նրա մրցակից Սարգիս Մուրադյանը՝ 2 հազար 972 քվե, իսկ Արա Սմբատյանը՝ 407 քվե։
Մյուս տեղամասերի տվյալները հայտնի կլինեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ անկուսակցական Սարգիս Մուրադյանին սատարում էին Հանրապետական կուսակցությունը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանին, սակայն, Հանրապետականը չէր սատարում: Ղուկասյանն իր մրցակցին մեղադրել էր ընտրակեղծիքներ կատարելու մեջ։
Այս նյութը դիտել են - 4127 անգամ