Վարչապետի որոշմամբ ՊԵԿ նոր ղեկավարի պարտականությունները կդրվեն Վարդան Հարությունյանի վրա
2016-10-03 14:03:00
Գա՞զ եք քաշում, թե՞ երկիր եք ղեկավարում

Կառավարության նոր ղեկավարի նշանակումից հետո կադրային փոփոխությունների ալիքը դեռ իր ուժը չի կորցնում, միայն թե ամեն մի նոր նշանակում իր հետ բերում է նոր հիասթափություններ:

Կարեն Կարապետյանի պրոֆեսիոնալիզմի միֆը շատ արագ վախճանվեց: Հիմա արդեն հասկանալի է, որ վարչապետը կադրեր ընտրելիս առաջնորդվում է ոչ թե մարդու ընդունակություններով և որակական հատկանիշներով, այլ բացառապես նեղ խմբակային մոտիվներով: Եվ դրա օրինակները քիչ չեն:

 Հենց այսօր էլ հայտնի դարձավ, որ Կարապետյանի որոշմամբ կդադարեցվեն ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի լիազորությունները: Վարչապետի որոշմամբ ՊԵԿ նոր ղեկավարի պարտականությունները կդրվեն Վարդան Հարությունյանի վրա:

Այսինքն` Հայաստանը կունենա նոր ՊԵԿ ղեկավար` ի դեմս Հարությունյանի:

Իսկ Վարդան Հարությունյանն, ինչպես հայտնի է, «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահն է և գլխավոր տնօրենը: Այսինքն՝ վերստին վարչապետը կառավարություն մարդ է բերում իր սիրելի և անմոռանալի «Գազպրոմից»:

Սա նշանակում է, որ ֆիսկալ համակարգը նույնականացվում է գազային համակարգի հետ, և գազի փող հավաքողը պիտի հարկ էլ հավաքի։

Ահա և նախագահ Սարգսյանի խոստացած ազգային համաձայնության կառավարությունը։

shame.am

Այս նյութը դիտել են - 3693 անգամ