«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշումը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը, քննարկելով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները.
ՈՐՈՇԵՑ.
1. 2016 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը:
2. Տարածքային կազմակերպությունների խորհուրդների, Վերահսկող հանձնաժողովի առաջարկով, Վարչության որոշմամբ Համաժողովի օրակարգում կարող են ընդգրկվել այլ հարցեր՝ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:
3. Կուսակցության գործող Վարչության լիազորությունները ուժի մեջ են մինչեւ կուսակցության նոր Վարչության ձեւավորումը:
4. Արտահերթ համաժողովի տեղի, ժամի, համաժողովի պատվիրակների անվանական ցանկի, Վարչության անդամության թեկնածուների առաջադրման կարգի եւ ժամկետների մասին որոշումները կայացնում է կուսակցության Վարչությունը, կուսակցության ակտիվի («Նախաձեռնող խմբի») հետ քննարկումների արդյունքում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչություն
Այս նյութը դիտել են - 3231 անգամ