«Խնդիրը հերթական անգամ արմատին նայելն է: Ես աշխատել եմ մշակույթի նախարարությունում, եւ այդ փորձից ելնելով ուզում եմ մի բան ասել. ես շատ կուզենայի, որ նախարարությունը թողնեին, որ ինքը որոշեր, թե ով է գերական, ով է լավը, այդ ժամանակ պատկերն ավելի հուսադրող կլիներ, ոչ թե վերևներից զանգերով ամեն ինչ որոշվեր:
Այսօր կոչումների հարցը լուծվում է վերևներում, հետո զանգում են նախարարություն, ասում՝ այսինչ մարդու փաթեթը պատրաստեք, նրան կոչում է տրվելու, իսկ ամբողջ հարվածն ընկնում է նախարարության վրա, թե ինչու այս կամ այն չարվեստագետին կոչում տվեցիք»,-այս մասին Հայելի ակումբում ասաց դրամատուրգ Կարինե Խոդիկյանն՝ անդրադառնալով նորանշանակ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և վերջինիս հայտարարություններին:
Դրամատուրգն անդրադարձավ նաև կոչումներին, որոնք հաճախ տրվում են ոչ արժանի մարդկանց: Տիկին Խոդիկյանի համոզմամբ՝ հասարակությունը ավելի ռաբիս դարձավ,երբ երգիչ Արմենչիկը ստացավ վաստակավոր արտիստի կոչում և այս ամենից հետո բանախոսը համոզված է, որ շուտով կլինեն հարսանիքների թագավորներ, ովքեր կորոշեն,թե ժողովուրդն ինչ լսի:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե Միքաելյան