Հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպվնայի դուստր՝ Իննա Կարապետյանը, Էդգար Մուրսալյանի հետ տարիներ առաջ ստեղծած հարաբերություններն օրեր առաջ օրինականացրեցին: Զույգը՝ հոկտեմբերի 1-ին, Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում ստացել է Աստծո օրհնությունն, իսկ տոնական երեկոն անցկացրել ռեստորանային համալիրներից մեկի սրահում:
Զույգի հարսանեկան խնջույքին հրավիրված են եղել նրանց հարազատներն ու ընկերները, որոնց թվում էին Արաբո Իսպիրյանը, Անահիտ Շահբազյանը իր ամուսնու` Կարեն Զադիրյանի հետ, Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանը, Սոնա Շահգելդյանը, Վարդան Սարգսյանը, Արփինե Բեկջանյանը, Լիլիթ Կարապետյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Նանան, Սարգիս Ավետիսյանը, Նարինե Մկրտումյանը, Նարե Գևորգյանը, Վլադ Պողոսյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Կարո Բալյանը, Ռոզի Ավետիսովա, DJ Sergey, Showman Արտուր Կարապետյանը:
Slaq.am-ի խմբագրակազմը շնորհավորում է զույգին` մաղթելով հարատև սեր և ամուր ընտանիք:
USArmenianews.com-ի խմբագրակազմը սիրով միանում է Slaq.am խմբագրակազմի և բոլոր բոլորի այն շնորհավորանքներին, որոնք ուղղված են նորապսակներին:
Այս նյութը դիտել են - 3426 անգամ