Ընդդիմադիր ուժերը պետք է գիտակցեն մեկ բան. այս իրավիճակում նրանց ձայներ են տալիս՝ ընդդեմ Հանրապետականի: Մեծ հաշվով իրական ընդդիմության հռետորաբանությունը նույնն է և հասարակությունը նրանց միջև տարբերություն չի դնում: Դրանից էլ օգտվում են իշխանությունները: Այս պահին ընդդիմադիր ուժերը պետք է մի կողմ դնեն անձնական ամբիցիաներն ու հակասությունները և միավորվեն՝ իրակացնելու հասարակության պահանջը՝ թույլ չտալ ՀՀԿ-ին իշխանություն ձևավորել. Այսօր՝ Գյումրիում ու Վանաձորում, իսկ վաղը՝ ողջ Հանրապետությունում:
Սրանով է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է ցույց տան, որ իսկապես կանգնած են հասարակության կողքին և ինչ-որ բան են ուզում փոխել երկրում, այլ ոչ թե պարզապես զբաղեցնել ՀՀԿ-ի տեղը և մի նոր պատուհաս դառնալ ժողովրդի գլխին:
Մեծ հաշվով, էական չէ, ով կլինի քաղաքապետ Գյումրիում: Կարևորը, որ նա իշխանության ներկայացուցիչ չլինի: Դա էլ ոչ թե նրա համար, որ ՀՀԿ-ականները բոլորը վատն են, այլ այն պատճառով, որ ժողովուրդն այլևս նրանց տեսնել չի ուզում: Հասարակությունը փոփոխություն է ակնկալում, ժողովրդին պետք է ցույց տալ, որ իրենք կարող են ինչ-որ բան փոխել երկրում:
Սրանով է, որ ընդդիմությունը պետք է շահի հասարակության վստահությունը: Հետո արդեն, հաջորդ ընտրությունների ժամանակ հնարավոր կլինի այդ՝ այս պահին ընդդիմադիր ուժերի մրցակցությունը: Բայց այս պահին ընդդիմությունն ու հասարակությունն ունեն մեկ հակառակորդ՝ ի դեմս ՀՀԿ-ի: