Մահից հրաշքով ենք փրկվել և ուզում ենք հեռանալ այստեղից.
2016-10-04 10:22:00
Մինչ Սփյուռքի նախարարության պաշտոնյաները հայտարարում են
  թե սիրիահայերը չեն ուզում գալ Հայաստան, «Արևելք»-ն ամեն օր հակառակը փաստող նամակներ է ստանում Հալեպում ապրող տասնյակ հայերից, որոնք խնդրում են իրենց ձայնը տեղ հասցնել և պատերազմի դաշտից տեղափոխվել ցանկացող հարյուրավոր ընտանիքների փոխադրել:  

Ըստ այդ ահազանգերի, շատերն ուղղակի միջոցներ չունեն Հալեպից դուրս գալու կամ  ընտանիքով տեղաշարժվելու համար պարզ խորհրդատվության կարիք ունեն: Ահազանգողներից մեկը երիտասարդ կին է՝ Գոհար Գալուստյանը: Նա «Արևելքին» է տրամադրել օրեր առաջ վիրավորված իր դստեր  և ավերակ դարձած  տան լուսանկարները, նշելով, որ սեպտեմբերի 30-ին իր ընտանիքը պարզապես մահից է փրկվել: Գոհար Գալուստյանը ասում է, որ իր ընտանիքը, շատերի նման, պատրաստ է Հայաստան տեղափոխվել, սակայն չգիտեն ի՞նչ անեն, ո՞ւմ դիմեն...

Հայկական թաղամասում գտնվող նրանց բնակարանի վրա երկու ռումբ է ընկել, ինչի հետևանքով ամբողջությամբ քանդվել է տունը. «Հալեպահայության համբերությունը հատել է: Դժխբախտաբար, պատերազմի վերջը չի երևում, շատերս պատրաստ ենք հեռանալ»,-«Արևելքին» ասաց երիտասարդ հայուհին, որը հալեպահայ Ժանո Գալուստյանի կինն է: 

 
«Ես ալ ընտանիքիս հետ պատրաստ եմ ալ հեռանալ Հալէպէն». Ուրբաթ օր մահէն փրկուած հայուհի (Լուսանկարներ)

 

 



Այս նյութը դիտել են - 4929 անգամ