ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի ընդդիմությունը Գյումրիում քաղաքապետ առաջադրի:
«Չգիտեմ ինչ մաթեմատիկական հաշվարկ են արել ՀՀԿ-ականները, որ գտնում են, թե Գյումրիում Բալասանյանը 17 քվե ունի: Ես գտնում եմ, որ քանի որ մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ չկա, առաջարկել եմ իրենց դիմել Նոբելյան կոմիտե և եթե կարողանան ապացուցել, որ Բալասանյանն ունի 17 քվե, դա կլինի առաջին դեպքը, երբ Նոբելյան մրցանակ կստանան ՀՀԿ ներկայացուցիչները: Բոլոր հաշվարկներով, անգամ բոնուսային հաշվարկներով, որ շեմը չհաղթահարած թեկնածուների բոնուսները գնում են Բալասանյան դաշինքին, անգամ այս դեպքում Բալասանյանն ունի 15 քվե»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության գործընկների հետ ԲՀԿ-ն արդեն քննարկել և համաձայնության է եկել, որ Գյումրիում ՀՎԿ-ն պատրաստ է սատարել ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանին:
««ԳԱԼԱ»-ի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են, որովհետև մենք երեքով կարող ենք առաջադրել քաղաքապետի թեկնածու: «Հայկական վերածնունդի» հետ բանակցություններն ավարտվել են և արդեն համաձայնվել են իրենք սատարելու են Վարդևան Գրիգորյանին»,- ասաց նա:
Այս նյութը դիտել են - 4473 անգամ