USArmenia Հեռուստաընկերության հիմնադիր, տնօրեն Բագրատ Սարգսյանը 200.000 Հազար ԱՄՆ Դոլար է Նվիրելու Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտին
2016-01-01 22:22:00

 Դեռևս, մեկ ամիս առաջ, Հայաստանի և Լոս Անջելեսի գրեթե բոլոր հայկական հեռուստաընկերությունները ջանասիրաբար գովազդում էին Ամանորի գիշերը ցուցադրվող իրենց թողարկումների ցանկը: Եկավ այդքան սպասված Ամանորի գիշերն, ու մեզանից շատ շատերը դիտեցին այդ ծրագրերը:  

   Գուցե ոմանք հավանեցին ամանորյա թողարկումները, ոմանք էլ` պարզապես ձանձրույթ ապրեցին:  

Նշեմ, որ Լոս Անջելեսի հայկական հեռուստաընկերությունների պատրաստած ծրագրերը, ցավոք սրտի, ոչնչով չտարբերվեցին նախորդ տարիների ամանորյա կրկնվող ծրագրերից: Նույն «որակ»-ի մեջ մնացած արվեսատագետները, (բացառությամբ մի քանիսի) նույն տափակ հումորիստները, վաղուց սպառված հաղորդավարների կրկնվող ու ոչինչ չասող խոսքերը: Այն տպավորությունն էր, որ դիտում ես ոչ թե ամանորյա ծրագրեր, այլ` սովորական ամենօրյա թողարկումներ, բացառությամբ` աչք շոյող փայլուն ու պլպլան շորիկներով, Նոր տարվա որոշ զարդարանքներով ու մի քանի չխկլիկ-դխկլինկներով:
Ավելացնեմ, որ նման «օգոնյոկները» շահեկան էին միայն հեռուստաընկերությունների համար՝ իրենց անսպառ գովազդներով:

Այսօր ևս փորձեցի վերլուծելով դիտել Լոս Անջելեսի հայկական հեռուստաընկերությունների պատրաստած Ամանորյա ծրագրերից որոշ հատվածներ, ու վերջնական եկա այն համոզման՝ երանի տալով այն տարիներին, երբ դիտում էինք Ամանորյա մեր եթերները: Կարոտ ենք, ախր շա՜տ ենք կարոտ, գրագետ, հղկված ու գեղեցիկ խոսքերի, որոնք ջերմություն են տալիս մարդուն: Այո՛, կարոտ ենք հեռուստատեսային գիգանտների, ինչպիսիք են՝ Նառա Շլեպչյանի, Գրիգոր Հարությունյանի, Աիդա Ներսիսյանի, Արմեն Ամիրյանի, Սուսաննա Շահինյանի, Կարինե Սարգսյանի և այլոց շուրթերից հնչող գեղեցիկ հայերենին:

Նշեմ, որ չնայած ձանձրալի հաղորդումներին, տարեսկզբին, «USArmenia» հեռուստաընկերության պատրաստած ամանորյա «օգոնյոկի» շրջանակում, մի լուսավոր կետ տեսա: «USArmenia» հեռուստաընկերության հիմնադիր, տնօրեն Բագրատ Սարգսյանը ամանորյա իր ելույթում հայտարարեց, որ Սարգսյան ընտանիքը $200.000 հազար ԱՄՆ. դոլար նվիրում է Ցեղասպանության թանգարանին՝ աշխատանքները էլ ավելի արդյունավետ դարձնելու համար:

Հ.Գ. Սիրելի ընթերցող, հետաքրքիր է իմանալ ձեր կարծիքը՝ Ամանորյա եթեր թողարկած հեռուստածրագրերի վերաբերյալ՝ նշելով հեռուստաընկերության անունն ու հաղորդումը:

Գայանե Մանուկյան
 

 

Այս նյութը դիտել են - 2306 անգամ