Թրամփն ու Քլինտոնը պատրաստվում են երկրորդ նախագահական բանավեճին
2016-10-06 13:23:00

Republican U.S. presidential nominee Donald Trump and Democratic U.S. presidential nominee Hillary Clinton shake hands at the end of their first presidential debate at Hofstra University in Hempstead, New York, U.S., September 26, 2016.

«Իշխանության վերին օղակում չես կարող ունենալ մեկին, ով վիրավորում է բոլոր խմբերին, ում մասին խոսում է: Չեմ կարող հավատալ, որ նահանգապետ Փենսը կպաշտպանի Դոնալդ Թրամփի այս վիրավորանքներով լի քարոզարշավը», ասել է Քեյնին:

Իր հերթին Փենսը հաճախակ անտեսում էր հարձակումները Թրամփի նկատմամբ և շրջում բանավեճը դեպի Քլինտոնի անձը:

«Այսօր Սիրիայում առկա իրավիճակը, որին մենք հետևում ենք ժամ առ ժամ, արդյունք է ձախողված և թուլ արտաքին քաղաքականության, որն այս վարչակազմը որդեգրել էր Հիլարի Քլինտոնի օգնությամբ», նշել է հանրապետական փոխնախագահի թեկնածուն:

Վերլուծաբան Օստին Հարթի կարծիքով փոխնախագահների այս բանավեճը դժվար թե փոխեն մարդկանց կարծիքը: Ըստ նրա՝ դեմոկրատները ողջունում են հարձակումները Թրամփի նկատմամբ, իսկ հանրապետականները ապավինում են նահանգապետ Փենսի սթափ, հավասարակշռված դիրքը:

Կիրակի օրվա բանավեճի նախօրեին Թրամփն արդեն ազդանշանել է, որ որդեգրելու է հարձակողական մոտեցում՝ հեգնելով Քլինտոնի թոքերի բորբոքման վերաբերյալ լուրերը:

«Նա պետք է կարողանա լուծել բազմաթիվ խնդիրներ, իսկ նա չի կարողանում 15 քայլ անել դեպի իր ավտոմեքենան: Ինչի՞ մասին է խոսքը», հայտարարել է Թրամփը:

Ինչ վերաբերվում է Քլինտոնին, ապա նա ամենայն հավանականությամբ երկրորդ բանավեճի ընթացքում կընդգծի միասնության կարևրությունը:

«Իմ տեսակետն այն է, որ մենք արդեն ուժեղ ենք և եթե աշխատենք միասին, ապա մոտակա տարիներին էլ ավելի կուժեղանանք», նշում է դեմոկրատների նախագահական թեկնածու Քլինտոնը:

Մեթյու Դալեկի կարծիքով հաջորդ բանավեճը հնարավորություն է Թրամփի համար փոփոխություններ մտցնել մրցավազքում:

Նա ասում է. «Եթե նա ավելի լավ պատասխանի որոշ հարցերին, ցույց տա ավելի շատ բանիմացություն և չլինի այդքան ագրեսիվ, ինչպես առաջինի ժամանակ, ապա այս բանավեճը կարող է շատ տարբերվել նախկինից»:

Իսկ պահպանողական մեկնաբան Ֆրեդ Բարնեսի կարծիքով Թրամփը պետք է խուսափի իրեն քննադատողների նկատմամբ թվիթերյան հարձակումներից և բանավեճի ընթացքում լինի ավելի կարգապահ:

Այսպիսով հաջորդ Քլինտոն-Թրամփ բանավեճը մոտենում է, որի ընթացքում թեկնածուներին հարցեր կուղեն ինչպես բանավեճի վարողն, այնպես էլ բանավեճին հատուկ հրավիրված սովորական ընտրողներ:

amerikayidzayn.com

Այս նյութը դիտել են - 2755 անգամ