DengeEzdia.com-ը նոր մանրամասններ է ճշտել գյուղի խմելու ջրի խնդրի վերաբերյալ: Պարզվում է ՝եզդի գյուղացիները խմելու ջուրը գնում են, որը ամիսը երեք անգամ գյուղ է բերում բեռնատար մեքենա: Ջրի ամեն 40 լիտրի համար գյուղացիները վճարում են 350 դրամ:
Գյուղի համար ջրագիծ անցկացվել է Սովետական Միության տարիներին, սակայն վերջինս չի միացվել կենտրոնական կայանին, իսկ անցյալ տարի գարնանը, ինչ որ մարդիկ եկել , քանդել, տարել են պողպատյա ջրագիծը:
Ջրագիծը քանդողները հայտարարել են, որ խողովակը քանդում են Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի հրահանգով:
Գյուղացիներին չի հաջողվել պարզել, թե իրականում ովքեր են տարել ջրագիծը: Հիմա գյուղացիները ստիպված պետք է նոր խողովակներ գնեն և լրացնեն քանդած ջրագծի պակասը: