Սերժ Սարգսյանը քանդում է ՀՀԿ-ն
2016-10-06 23:54:00

Երեկ  պաշտոնանկ արվեց Սյունիքի  մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Այս պաշտոնանկությունը իսկապես աղմկահարույց էր, քանի որ Խաչատրյանը  համարվում էր իշխանության անփոխարինելի դեմքերից մեկը: Նա վերանշանակվեց մարզպետի պաշտոնում այն ժամանակ, երբ իր տան սպանվեց Բուդաղյան եղբայրներից մեկը, իսկ մյուսը ծանր վիրավորվեց:

Սուրիկ Խաչատրյանը այն միակ մարզպետն էր, որ բոլոր ընտրություններին կարողանում էր իշխանությունների համար ապահովել 70 տոկոսից ավել քվե: Սուրիկ Խաչատրյանից առաջ իշխանությունները ազտավեցին մեկ այլ ձայն բերող կրիմինալ հեղինակությունից՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից:

Խոսակցություններ են շրջանառվում, որ բարդացել են նաև Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հարաբերությունները:

Սարգսյանը հասկացրլ էՍեդրակյանին, որ նա ևս այսուհետ պետք է իրեն զուսպ պահի, իսկ 2017 թվականի ԱԺ ընտությունների ժամանակ նա դուրս է մնալու ՀՀԿ ցուցակից:

Փաստորեն նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ից հեռացնում է բոլոր  այն գործիչներին, որոնք աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել և չեն ընդունվում հասարակության կողմից:

Սակայն պետք է նկատել, որ հենց այս կրիմինալ դեմքերն են ՀՀԿ-ին ձայներ ապահովում: Բոլորի համար  հասկանալի է, որ Շարմազանովի և Աշոտյանի նման գործիչների ջանքերով ՀՀԿ-ն անգամ 5 տոկոսանոց շեմը չի հաղթահարի:

Պարզ է, որ Սերժ Սարգսյանը հասկանում է, այս ամենը, սակայն անհասկանալի է, թե ինչու է գնում նման քայլի: Մի փոքր դժվար պատկերացնելի է, սակայն տպավորություն է ստեղծվում,  որ Սերժ Սարգսյանը քանդում է ՀՀԿ-ն:

politik.am

Այս նյութը դիտել են - 4508 անգամ