Տևական ժամանակ է՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի ներկայանում ԱԺ քառօրյա նիստերին։ «Չորրորդ իշխանության» տեղեկություններով, Սեդրակյանը նեղացած է, սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձիք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։ Այդ աշխատանքները ոստիկանները իրականցրել են ակնհայտ ահաբեկչական ձևով։
«Անակնկալի եկած Սեդրակյանը զանգահարել է հարազատ կուսակցության նախագահին և տեղեկացրել կատարվածի մասին։ Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ տեղյակ չէ, ինչը տարակուսանք է առաջացրել Սեդրակյանի մեջ։
Թերևս այս հանգամանքով էլ պայմանավորված է եղել այն, որ Մհեր Սեդրակյանը որոշել է իր որդու հանսանիքը կազմակերպել նեղ շրջանակով։
Թերթը փորձել է այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, վերջինս պատասխանել է, որ միայն առավոտյան բաժնից կարող է ճշտել լուրի իսկությունը»,-գրել է թերթը:
Այս նյութը դիտել են - 5634 անգամ