Ի՞նչ մեծ սխալ է թույլ տվել Վլադիմիր Գասպարյանը....
2016-10-08 13:24:00
Այսօր հայտնի դարձավ, որ Նարեկ Մալյանը վերադարձել է հին պաշտոնին. նա նորից ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն է: «Այո, ես նորից նշանակվել եմ ոստիկանապետի խորհրդական»,- ուրախությունը չի թաքցրել Մալյանը, և լավ է, որ չի թաքցրել, քանի որ ուրախությունը՝ ուրախություն, բայց որոշ հարցեր, այնուամենայնիվ, բաց են մնում:
 Ինչպես հայտնի է, Գասպարյանի խորհրդական Մալյանը հուլիսի 7-ին լքեց իր աշխատավայրը կառավարության իրականացրած օպտիմալացման գործընթացի շրջանակներում: Հիմա Մալյանն էլ դա հաստատում է։ «Ոչ թե ազատվել եմ, այլ՝ կրճատվել: Ազատվում են վատ աշխատողներից, իսկ ես ու ևս 6 հոգի աշխատակազմի կրճատման հետևանքով դուրս ենք մնացել ոստիկանական համակարգից»,- ասում է նա:
Ուրեմն ի՞նչ է ստացվում: Հին կառավարությունը գնաց, եկավ նորը, և օպտիմալացումը կասեցվե՞ց: Այսօր Մալյանը, վաղն էլ, հավանաբար, մյուս 6-ը կվերադառնան իրենց հին գործին: Իսկ եթե հիշենք, որ խնայողության անվան տակ այն ժամանակ նաև ծառայողական ավտոմեքենաներն էին կրճատում, ապա պետք է սպասել, որ այդ մեքենաները նույնպես կվերադարձվեն ու կհանձնվեն իրենց հին տերերին: Ստացվում է, որ Կարապետյանի կառավարությունը չունի այն մտահոգությունները, որ ուներ Աբրահամյանի կառավարությունը: Չլինի՞ ավելորդ փող են գտել:
shame.am
Այս նյութը դիտել են - 5736 անգամ