Օֆշորային սկանդալի պատճառով սնանկության հասած գործարար Փայլակ Հայրապետյանը կոչով դիմել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացման վրա։ Գործարարը նշում է, որ Հայաստանում այդ ոլորտը զարգացնելու բոլոր հնարավորություններն առկա են։
«Մեր երեխաներին սարքեցինք խաղատան աշխատողներ, ծախեցին տները փախան»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում մտահոգություն արտահայտեց Փայլակ Հայրապետյանը:
«Թուրքիային ենք հարստացնում, Չինաստանին ենք հարստացնում, մեր բանվորները գնում են, մեր կանայք աշխատանք չունեն, գնում են այնտեղից ապրանք են բերում, որ այստեղ վաճառեն: Մենք կարող ենք դա ապահովել՝ միևնույն ժամանակ մեր շուկային ավելի որակյալ արտադրանք տալով:
Պետք է մեր կառավարությունն այսօր մեր կողքին կանգնի: Թող մեզ օգնական լինեն, աջակցեն, որ աշխատատեղեր բացենք: Օրինակ՝ բանակի կոշիկները, շորերը, սպիտակեղենը կարող ենք ոչ թե դրսից բերել, այլ մենք արտադրել և՛ ավելի էժան, և՛ ավելի որակով»,- նշեց գործարարը:
«Աշխարհում կա դեղին ոսկի, սև ոսկի և սպիտակ ոսկի. սպիտակ ոսկին մեզ մոտ է, մենք կարող ենք բամբակի արտադրությամբ զբաղվել»,- նշեց Փայլակ Հարապետյանը և թվարկեց Հայաստանում արտադրությանը, թեթև արդյունաբերությանը զարկ տալու, տնտեսության զարգացմանը նպաստող ևս մի քանի տարբերակներ:
Մանրամասները՝ տեսանյութում: