

Եմենի մայրաքաղաք Սանայում հոկտեմբերի 8-ին սգո արարողության ժամանակ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 213 մարդու, կա ևս մի քանի հարյուր վիրավոր, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր 104 զոհերի և 534 վիրավորների մասին: Սկզբում հաղորդվում էր, որ ավիահարվածը հասցրել է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիան, սակայն կոալիցիայի ներկայացուցիչները դա հերքել են: