Բա պետք է պարտվենք, երբ ոստիկաններն են որոշում, թե ինչ ցուցապաստառ պետք է լինի
2016-10-08 23:29:00

Ոստիկանները հերթական անգամ ապացուցեցին, որ սպասարկում են ոչ թե ժողովրդին, ոչ թե պետության շահերը, այլ նեղ խումբ մարդկանց պաշտպաններն են: Հայաստան-Ռումինիա խաղից առաջ ոստիկաններն ամենակոպիտ եւ լկտի ձեւով պոկել են հյուսիսային տրիբունայում գտնվող ֆանատների պարզած ցուցապաստառները, անգամ փորձել բերման ենթարկել երիտասարդ ֆուտբոլասերներին:

Տպավորություն է, թե ինչ որ մեկը խնդիր է դրել զզվացնել բոլորին եւ արագացնել արտագաղթի տեմպերը: Չի կարող լավ խաղալ այն հավաքականը, որի խաղից առաջ ոստիկաններն են որոշում, թե ինչ ցուցապաստառներ կարելի է պարզել, ինչ ցուցապաստառներ՝ չի կարելի: Բայց ոստիկանները չկարողացան փակել երկրպագուների բերանները, որոնք վանկարկում էին՝ ՙամոթ-ամոթ՚:

Սա ոչ թե մեր ֆուտբոլի, այլ պետության խայտառակությունն է: Եւ հաստատ գիտենք, որ որեւէ մեկը պատասխան չի տալու ոստիկանների գործողությունների համար: Երբ են պատասխան տվել, որ հիմա էլ տան:
zham.am
Այս նյութը դիտել են - 5208 անգամ