Սամվել Բալասանյանը ընտրվեց Գյումրու քաղաքապետ
2016-10-09 03:33:00

Ինչպես հայտնել ենք` այսօր Գյումրիում հրապարակվելու էր ավագանու ընտրությունների արդյունքները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ, ըստ հրապարակված արդյունքների, մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ. 17 մանդատ «Բալասանյան» դաշինքին, 8 մանդատ՝ ԲՀԿ-ինը, 4-ական մանդատ՝ «Հայկական վերածնունդ»-ինն ու ԳԱԼԱ-ինը: Այս առնչությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը համացանցի իր էջում գրել է, թե ինչպես են գյումրեցիներն արձագանքել այս որոշմանը. «Գյումրեցիները վրձիններով արձագանքեցին 34-րդ ընտրատարածքային հանձնաժողովի որոշմանը… Հանձնաժողովի նիստի ավարտին սահմանված կարգով քվեարկելու ժամանակ հանձնաժողովականները քվեարկեցին ոչ այնպես, ինչպես ընդունված է կողմ կամ դեմ քվեարկելիս: Ոմանք ձեռքերով տարատեսակ հեզաճկուն շարժումներ էին անում` հստակ բարձրացնելու փոխարեն»: 

Այս նյութը դիտել են - 7439 անգամ