Քոնդոլիզա Ռայս. Դոնալդ Թրամփը չպետք է դառնա նախագահ
2016-10-09 03:59:00

Ընդհանուր առմամբ Հանրապետական կուսակցության մոտ 10 անվանի անդամներ հայտարարել են, որ նոյեմբերի 8-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում չեն քվեարկի Դոնալդ Թրամփի օգտին, երբ հրապարակվել են կանանց վերաբերյալ նրա 11-ամյա վաղեմության լկտի դատողությունները: Այս մասին հայտնում է BBC-ն:

Ժամանակային առումով այդպիսի հայտարարություն անող վերջին մարդը Ջորջ Բուշ-կրտսերի պաշտոնավարման տարիների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն է: «Բավակա՛ն է: Դոնալդ Թրանփը չպետք է դառնա նախագահ»,- հայտարարել է նա:

2008 թվականի նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու, Արիզոնայից ընտրված սենատոր Ջորջ ՄակՔեյնի կարծիքով՝ Թրամփի արտահայտություններն անհնար են դարձնում նրան մասնակի եւ վերապահումներով աջակցելու հնարավորությունը:

Նյու Հեմփշիրից ընտրված սենատոր Քելլի Էյոտն ասել է, որ չի քվեարկի ո՛չ Թրամփի, ո՛չ Քլինթոնի օգտին, այլ քվեաթերթիկի մեջ կգրի Մայքլ Փենսի ազգանունը, որը Թրամփի հետ առաջադրվել է փոխնախագահի պաշտոնի համար:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը չեղարկել է ավելի վաղ Թրամփին ուղարկած իր հայրենի Վիսքոնսին նահանգում անցկացվող հանրապետականների ամենամյա աշնանային փառատոնի հրավերքը՝ նրա փոխարեն հրավիրելով Փենսին, բայց նա հրավերը մերժել է:

news.am

Այս նյութը դիտել են - 3946 անգամ