Ժամը 11:00-ին տեղի կունենա Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ կընտրվի:
Նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:
«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր են ստորագրել եւ պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: