Կոչումների սանդղակում նա թռիչքային աճ է ունեցել՝ կապիտանից միանգամից ստանալով արդարադատության փախգնդապետի կոչում, որը նույնպես հաճախ հանդիպող երևույթ չէ, եթե չասենք՝ անհնարին: Կոչումների հարցում հերթականություն գոյություն ունի, և այդտեղ, որքան էլ թեկնածուն «գերազանցիկ»-ի համարում ունենա, այնուամենայնիվ, չի կարող մի քանի աստիճան շրջանցելով դառնալ փոխգնդապետ:
Ստացվում է, որ հրաշագործ ու ամենաստեղծ «աջի» զորությունն է նրան օգնել կոչումների «կարիերայում» նման աճ գրանցել, ինչը նույնպես օրենքի խախտում է:
Ի դեպ, այդ նույն հրաշագործ ու ամենաստեղծ «աջի» նշանակած կադրի օրոք արդեն խոսվում է համակարգում բարդակի, հովանավորչության և կոռուպցիայի ծաղկման մասին, երևույթներ, որոնք երկար ժամանակ արդեն բացակայում էին հարկադիր կատարողների գործելաոճում:
Պատկերացնու"մ եք, թե որքան աղքատիկ է Հայաստանի կադրային բանկը, որ նման կարևորագույն պաշտոնի նշանակելու համար օրենքի պահանջները բավարարող թեկնածու չեն 'հայթայթում': Արդեն երկար ժամանակ է` ԴԱՀԿ-ն ղեկավարվում է պաշտոնակատարի մակարդակով, այն էլ` օրենքի բազմաթիվ խախտումներով: Եվ այս կազուսի լուծումը, թվում է, չի երևում:
Բանն այն է, որ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ով, արդարության համար պետք է նշենք, զրոյից կայացրել է այս կառույցը, համակարգը այնքան ամուր է պահել իր բռի մեջ և վերահսկողությունն այնքան խիստ է եղել, որ նորաթուխ պաշտոնյաների համար փակ է եղել կարիերայի սանդուղքով սլանալու հնարավորությունը:
Այժմ, երբ հայտնի իրադարձությունների պատճառով նա հրաժարական է տվել, ԴԱՀԿ-ում չեն կարողանում գտնել որևէ պաշտոնյա, ով կարող է լրացնել Պողոսյանի բացը: Հենց այդ է պատճառը, որ այս կառույցում արդեն համակարգային բարդակ է տիրում:
Թե որն է լինելու խնդրի լուծումը` դժվար է ասել, բայց մի բան հստակ է. հեռանալուց առաջ Միհրան Պողոսյանը վատություն արեց հասարակությանը` համակարգը թողնելով անհույս և օրենքի խախտումներով պաշտոնավարումը քարշ տվող պաշտոնյայի հույսին:
Իսկ թե ինչու" է ՀՀ-ում նման կարևորագույն պաշտոնի հավակնորդը նշանակվում օրենքի խախտումներով` կներկայացնենք առաջիկա մեր հրապարակումներում:
Տիգրան Բարսեղյան
Այս նյութը դիտել են - 7062 անգամ