Հիմա ի՞նչ անվանենք Լիսկային ու նրա աղջկան:
2016-10-10 13:04:00

Որևէ կասկած չկա, որ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մինչև հոգու խորքը վիրավորված է իրեն պաշտոնաթող անելու համար և դեռ շատ երկար չի ցանկանա հաշտվել այդ մտքի հետ, թեև կմնա լուռ ու որևէ կերպ չի արտահայտի իր դժգոհությունը:

Բայց եթե Լիսկան ծանոթ է լռելու արվեստին, ապա նույնը չենք ասի նրա ժառանգների մասին, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց հոր ոտնահարված պատիվն ու հեղինակությունն ամենածայրահեղ ձևերով:

 Այսօր դրա ապացույցը տվեց Խաչատրյան գերդաստանի ամենաչբացահայտված անդամը՝ Լիսկայի դուստր Սվետլանա Խաչատրյանը, որը ֆեյսբուքյան իր էջում խիստ հրահրիչ գրառում է տարածել

Ընդ որում՝ կարելի է հաստատապես պնդել, որ աղջկա օգտագործած որակումներն ու վերաբերմունքը լիովին փոխանցվել են հորից, ու չի բացառվում, որ այս օրերին նրանց տանը ամենաշոշափվող թեմաները հենց դրանք են:

Ահա թե ինչ է գրել Սվետլանա Խաչատրյանը.

«Ցավում եմ, որ ազգս այսքան ստրկամիտ է: Գոյության գրեթե ողջ ընթացքում ենթական է եղել ինչ-որ մեկին, ու հիմա էլ ողջ ազգի մեջ մի մարդ չկա, որ կանգնի երկրի գլխին, ու 20 տարի է մեզ ղեկավարում են մի փոքր տարածքի մի քանի կիսագրագետ, որոնց ղարաբաղցի են ասում, որի անկախությունն անգամ մենք չենք ճանաչում: Ու միակ մարզը, որ արժանապատիվ ապրում ու ղեկավարվում էր հենց արժանապատիվ Սյունեցու կողմից, մի տգետ, կասկածելի երևանցի են նշանակել, որ էդ սուրբ տարածքն ապականի»:

Ապշեցուցիչ գրառում է մի մարդու կողմից, որի հայրը թվարկված բոլոր դժբախտությունների գլխավոր մեղավորներից մեկն է:

Բայց սա դեռ ամենաէականը չէ:Փաստացի Լիսկայի աղջիկն ազգային երկպառակություն է սերմանում, չի ճանաչում Արցախի անկախությունը, քարոզում է սեպարատիզմ, ու նրա գրառումը ամբողջական հիմք է Սվետլանայի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Էլ չենք խոսում, որ աղջկա կողմից թույլ տրված որոշ արտահայտություններ բնորոշ են եղել այն մարդկանց, ովքեր անցել են Ադրբեջան ու Բաքվի հեռուստատեսությամբ հանդես են եկել Հայաստանի դեմ:

Սրանց մենք անվանում ենք դավաճաններ: Հիմա ի՞նչ անվանենք Լիսկային ու նրա աղջկան:

shame.am

Այս նյութը դիտել են - 1210 անգամ