Բարի ուրախ տարեդարձ, սիրելի երգիչ, բարի Մարդ՝ Պապին Պողոսյան...
2016-01-02 19:09:00

Այսօր ժողովրդական երգիչ Պապին Պողոսյանի ծննդյան օրն է: Տարեդարձի կապակցությամբ երգիչը բազում շնորհավորական հաղորդագրություններ է ստացել: Մեջբերենք սիրված երգիչ Գագիկ Բադալյանի շնորհավորական խոսքը ուղղված Պապին Պողոսյանին: «Վարպետ Պապին Պողոսյան ջան, մեր ազգի լեգենդ, շնորհավոր ծնունդդ: Ցանկանում եմ ամենակարևորը առողջություն և շատ տարիների երկար կյանք: Վերջին տարիներին շփվելով Ձեզ հետ, ես հասկացա, որ դուք ոչ միայն անզուգական երգիչ եք, այլ նաև հրաշալի մարդ, որը շատ դեպքերում պակասել է մեր մյուս վարպետ երգիչների մեջ: Ես մեծացել եմ ձեր երգերի ներքո, ճանաչելով և շփվելով ձեզ հետ, ես ինձ երջանիկ մարդ եմ զգում»: 

USArmenianews.com լրատվական կայքի անձնակազմը նույնպես միանում է բոլոր-բոլոր շնորհավորանքերին և ցանկանում մեր սիրելի Պապին Պողոսյանին առողջություն ու մեծ բեմեր, որին ժողովուրդը միշտ կարոտով է սպասում: 

Բարի ուրախ տարեդարձ, սիրելի՛ երգիչ, բարի Մարդ՝ Պապին Պողոսյան: 

 

Այս նյութը դիտել են - 4878 անգամ