Քաղաքական շակալիզմ. Դալլաքյանը վերադառնում է
Այսօր մամլո ասուլիսով հանդես եկավ անցյալում ընդդիմադիր, մինչև երեկ իշխանական, իսկ այսօրվանից բողոքական Վիկտոր Դալլաքյանը;
Ասուլիսի ընթացքում Դալլաքյանը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից և վերսկսում է իր ակտիվ քաղաքական գործունեությունը: Լրագրողների հետ զրույցում վերջինս նշեց նաև, որ 2012-ի ընտրություններին չի ընտրվել ԱԺ պատգամավոր այն պատճառով, որ ՀՀ նախագահի և Էդմոն Մարուքյանի միջև եղել է պայմանավորվածություն,որի արդյունքում Մարուքյանը ստացել է մանդատ:
Այս ասուլիսը առաջացնում է մի շարք հարցեր: Առաջին հերթին ինչ ընդանրություն կար ՀՀԿ-ից դուրս գալու մասին ասուլիս հրավիրելու և այդ ընթացքում Մարուքյանին իբրև թե բացահայտելու միջև: Եթե անգամ դա մի կողմ դնենք, ապա կարող է ինչ-որ մեկը բացատրել, թե ինչու է իշխանության օղակներում բարձր պաշտոն զբաղեցնող անձը նոր հիշում այս իրադարձության մասին:
Չորս տարի պետական ռեսուրսներից օգտված Դալլաքյանը այսօր փորձում է ընդդիմադիրի կեցվածք ընդունել և քաղաքական անբարոյական անցյալով փորձում է անմեղ և խաբված կույս ձևանալ:
Էդմոն Մարուքյանը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ ԼՀ-ն դարձնել առանցքային ընդդիմադիր ուժ, այնինչ Դալլաքյանը այդպես էլ մնաց քաղաքական գրքերում, որպես երկերեսանի քաղաքական գործչի հոմանիշ: