Վանից՝ Իգդիր 1915 թվականին տեղահանված հայ երեխաների լուսանկարը...
2016-10-11 17:36:00
1915-ի հուլիսին արված բացառիկ այս լուսանկարում՝ Վանից տեղահանված և մոլորված հայ երեխաներն են, որոնց պատսպարել են Իգդիր տանող ճանապարհին՝ մինչ իրենց կգտնեն ծնողները, որոնք դեռևս չեն հասցրել գաղթել Վանից: 
Այդ լուսանկարը պատկերավոր կերպով ներկայացնում է հայ ժողովրդի պատմության ամենասարսափելի դրվագներից մեկը, երբ ցարական կառավարությունը, իր աշխարհակալական նպատակների իրականացման համար, բառացիորեն խափեց հայությանը՝ ներքաշելով 1-ին համաշխարհային պատերազմի մահաբեր հորձանուտի մեջ, մինչ այդ տալով բազում «ազնիվ խոստումներ» և «անշահախնդիր հավաստիացումներ», իսկ արդեն պատերազմի ամենավճռորոշ պահին դավաճանաբար ետ քաշվելով և միայնակ թողնելով արևմտահայությանը մահաբեր վտանգի առջև:
Վանի հայերի գաղթը, իսկ փաստացի՝ Վանի նահանգի դատարկումը հօգուտ ռուսների համար ավելի կանխատեսելի քրդերի, իրականացվեց Վանում ռուսական զորամիավորման անսպասելի և չպատճառաբանված դուսրբերմամբ, Վանի հայերի հերոսամարտի հաղթական ավարտից ընդամենը երկու ամիս անց՝ 1915-ի հուլիսին: Եվ դա այն դեպքում, երբ այդ պահին թուրքական կանոնավոր զորքերը ետ էին քաշված ռազմաճակատից դեպի իրենց խորը թիկունքը:
Այս ցավալի պատմական փաստերը սովետական տարիներին խստագույնս արգելափակված են եղել, քանի որ հանրությանը մշտապես հրամցվում էր կոմունիստական այն հակապատմական թեզը, թե, իբր, հայ ժողովրդի «իրական» պատմությունը սկսվել է 1921-ից ի վեր, երբ Սովետական Ռուսաստանը «փրկեց» հայերին:
Միայն 1991-ից հետո բոլորիս համար վերջապես պարզ դարձավ այն սարսափելի դավաճանությունը, որը կատարեց ցարական կառավարությունը հայերի հանդեպ 1915 թվականին, որի մասին ի դեպ առաջիններից իրենց ցաղումի ձայնն էին բարձրացրել Հովհաննես Թումանյանը, Զորավար Անդրանիկը և շատ ուրիշներ՝ արդեն 1915-ին:
Ռուբեն Շուխյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 6221 անգամ