ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված լեգենդար «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակներին նվիրված արձանախմբի բացումը կեղծ ու ստահոդ տեղեկության տարածման առիթ է հանդիսացել:
Մասնավորապես խաբեությամբ և էժանագին գործելաոճով հայտնի «Ժամանակ» օրաթերթն այսօր հրապարակում է տարածել, թե իբրեւ հուշարձանի բացումը կապ ունի ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անհաջողությունների հետ, և որ Գագիկ Ծառուկյանը փորձում է գլխավորել նաև Ֆուտբոլի ֆեդերացիան:
Այն, որ հրապարակված տեղեկությունը բացահայտ սուտ է և խելացնոր երևակության հետեւանք, հասկանալն առանձնապես բարդ չէ:
Այս նյութը դիտել են - 3199 անգամ