Հայաստանի և Ռումինիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումից հետո հստակորեն պարզ դարձավ, որը հայկական ֆուտբոլը կործանման եզրին է:
Եթե տարիներ առաջ մեծ հույսեր էինք կապում մեր հավաքականի հետ, ապա հիմա հավաքականը հայտնվել է 90-ականների մակարդակին: Ֆուտբոլասերները և ոլորտի մասնագետները հավաքականի ծայրահեղ վատ ելույթները կապում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անձի հետ:
Բոլորին է հայտնի, որ Հայաստանի հավաքականում առանց նրա որևէ տեղաշարժ չի կարող կատարվել, իսկ հանուն նրա քմահաճույքի հավաքականից կարող են դուրս մնալ լավագույն խաղացողները:
Politik.am-ի տեղեկություններով Ռուբեն Հայրապետյանը ստիպված է հրաժարական տալ: Առաջին հերթին իհարկե հանրային դժգոհությունն է, ինչպես նաև նրա առողջական խնդիրները, որոնք նրան թույլ չեն տալիս շարունակել ղեկավարել ՀՖՖ-ն:
Մեր աղբյուրների փոխանցմամբ Ռուբեն Հայրապետյանը չի ցանկանում պաշտոնը թողնել պատահական մարդու: Նա նպատակ ունի ՀՖՖ նախագահ դարձնել իր որդուն, սակայն որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ՀՖՖ-ն ժառագնաբար տրված է Հայրապետյաններին, նա իր հրաժարականից հետո ՀՖՖ նախագահ կնշանակի միջանկյալ և թույլ մի անձի, իսկ որոշ ժամանակ անց պաշտոնը կստանձնի Հայրապետյանի որդին:
Այս նյութը դիտել են - 6213 անգամ