![](files/06bf941/5996/0da8ae22cdbdbc865.jpg)
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի դեռահաս հայ բնակիչը մահացել է երկուշաբթի առավոտյան, Փաքոյմայում թիվ 5 մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով։ Այդ մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Քննիչների փոխանցմամբ, մահացածը 16-ամյա Էրիկ Սարոխանյանն է, որն իր մոտոցիկլետով սլացել է ժամում 70 մղոն արագությամբ եւ բախվել է մի սեդանի։ Քալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության սերժանտ Չեյեն Քեսադայի փոխանցմամբ, բախման հետեւանքով Էրիկը թռել է մոտոցիկլետի վրայից եւ ընկել հանդիպակաց ուղեգոտու վրա, որտեղ նրան վրաերթի է ենթարկել մեկ այլ մեքենա։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները արձանագրել են տղայի մահը։ Դեպքի կապակցությամբ ընթանում է հետաքննություն։