Այսօր Կառավարության նիստի ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել: ՀՀ արտաքին գործերի փոխնախախարար Շավարշ Քոչարյանը քննարկվող հարցերի շարքում ներկայացրել է, որ ԱԳ նախարարությունում ևս մեկ փոխնախարարի հաստիք է ավելացել և անհրաժեշտ է նախարարությանը մեկ բջջային հեռախոս տրամադրել անվճար:
Հարցը զայրացրել է վարչապետ Կարեն Կարապետյանին. նա հարցրեց, թե ինչպես կարելի է անել, որ այսպիսի որոշումները հանվեն օրակարգից և նշեց.
«Ընդհանրապես այս հարցը կոմիտե էլ չբերենք»:
Zham.am