Իսկ ավելի վաղ մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ, եւ բողոքի ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանի: Վերջինս ձերբակալված է:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «ՆորՀայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր եղել: Միջադեպի հետեւանքով Գեւորգ Սաֆարյանը եւ 3 ակտիվիստ բերման էին ենթարկվել: Իսկ Ոստիկանության աշխատակից Գեղամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում վիրավորական գրառում էր կատարել:
Փայլակ Ֆահրադյան
Այս նյութը դիտել են - 1657 անգամ