Ձեւավորման փուլում գտնվող նրա հիմնած քաղաքական ուժի ու ենթադրյալ համախոհների առնչությամբ հարցականները շատ են, այլ խոսքով, ինտրիգը պահպանվում է։
Վիկտոր Դալլաքյանը գլխավոր անակնկալը պահել է հաջորդ ասուլիսի համար, որի ընթացքում նաեւ կբացահայտվի, թե ինչ կուսակցություն է ստեղծում։ Մեր տեղեկություններով, խոսքը նոր քաղաքական ուժի մասին չէ, իսկ թե ինչ լուծում է գտել նախկին խորհրդարանականը, ինչպես ինքն է ասում, հաջորդ ասուլիսի թեմա է։ Որ թիմն է միանում նրան, կամ ինչ ուժի է ինքը միանում, չհաջողվեց ճշտել, բայց որ հետաքրքիր զարգացումներ են լինելու, կասկած չունենք։ Մինչ այդ, մեկ ինտրիգային «տեսլական» եւս։
Լուրեր են շրջանառվում, թե Ազգային ժողովի ապագա նախագահը Վիկտոր Դալլաքյանն է լինելու, լրագրողներս էլ, փաստորեն, զրկվելու ենք «նյութի» անսպառ աղբյուրից՝ Գալուստ Գրիգորիչի դարակազմիկ մեկնաբանություններն «ըմբոշխնելու» հաճույքից։
Բայց կա մի «սփոփանք». եթե այս լուրն իրականություն դառնա, ԱԺ նախագահ է լինելու 83 օրենքների հեղինակ, համարյա «կոմսոմոլ», «սպորտսմեն» եւ, վերջապես, «սիրուն տղա» Վիկտոր Դալլաքյանը։
Տեսնես՝ խորհրդարա՞նն ինչ պատկեր կունենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում