Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 5 զոհ և 25 վիրավոր
2016-10-13 22:01:00

Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին. զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել 25-ը:

Այս մասին հաղորդում է   lenta.ru հավելելով, որ  ողբերգական ելքով  ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04:30-ին: 

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում զետեղված հաղորդագրությունում նշվում է, որ Mercedes մակնիշի ավտոբուսում եղել է 52 հոգի: 

«Ըստ նախնական տվյալների՝ 4 մարդ մահացել է դեպքի վայրում»,-այս մասին էլ նշվում է ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:

 

Այս նյութը դիտել են - 4988 անգամ